Բրիտանացի երիտասարդ Սքոթ Յանգը հերթական անգամ 40-հարկանի շենքի տանիք է բարձրացել ու ամենածայրին ձեռքերի ափերին հենված՝ վեր բարձրացրել ոտքերը: Վտանգավոր հնարքը նկարահանել է ոտքերին ամրացված տեսախցիկը:
Հնարքն իրականացվել է Շանհայում: Ազատ ոճի վազորդը նախկինում նմանօրինակ հնարքներ է իրականացրել Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում:
Նրա մայրը սարսափով է տեղեկանում որդու յուրաքանչյուր նոր հնարքի մասին և հրաժարվում նայել դրանք:








































