Monday, 06 07 2026
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Նախարար Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։ Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին արդյունավետ համագործակցության համար։

«Հայաստանի զարգացման գործում գյուղատնտեսությունն ունի առանցքային նշանակություն։ Ոլորտի ռազմավարության մշակման համատեղ աշխատանքներն ապացույցն են մեր սերտ փոխգործակցության։ Մենք, որպես Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, հանձնառու ենք աջակցել Հայաստանի կառավարությանը ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև կարողությունների զարգացման գործում։ Ձեզ, պարոն նախարար, հավաստիացնում եմ, որ կարող եք հույս դնել մեզ վրա՝ որպես գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված կառույցի», – նշել է կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը։

Նախարար Խաչատրյանը կարևորել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձը գյուղատնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացման գործում և ընդգծել, որ արտադրողականության բարձրացմանը միտված քայլերը պետք է լինեն առաջիկա տարիների առանցքային ռազմավարական նպատակներից։

Կողմերը քննարկել են գյուղացիական տնտեսությունների հագեցվածությանը, հողերի քարտեզագրմանը, խոշորացմանը և հողօգտագործման իրավունքներին առնչվող խնդիրները։ Անդրադարձ է եղել գյուղացիական տնտեսությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության, ներդրումների ներգրավման հարցերին։

Նախարարը գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել ոչ պարենային գյուղատնտեսության զարգացման հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Քննարկվել է նաև բնական պաշարների կառավարման խնդիրը գյուղատնտեսության ոլորտում և առանձնահատուկ ընդգծվել է բնապահպանական բաղադրիչի կարևորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում