Եվրասիական խնդիրների մոնիտորինգի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաևը հայտարարել է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովի մահվան մասին տեղեկատվությունը չի հաստատվել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Նա պարզաբանել է, որ նախկինում ստացված տեղեկությունները հերքվել են նույն աղբյուրի կողմից: «Ես ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից և մտերիմներից, ինչպես նաև Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներից»,- գրել է Ռուբաևը:
Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանատանը նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովի մահվան մասին լուրերը բացարձակ սուտ են անվանել: Երկրի քաղաքական շրջանակներից աղբյուրը Lente.ru-ին հայտնել է, որ Բերդըմուհամեդովը հանրության մեջ չի հայտնվում, քանի որ մեկնել է հիվանդ մոր մոտ:
«[Նախագահը] չի մահացել, այլ մեկնել է Գերմանիա, մոր մոտ, որը տաս օր է գտնվում է ծանր վիճակում և գամված է անկողնուն»,- ասել է նա:







































