Ամերիկացի բժիշկ Մայք Վարշավսկին, որը 2015-ին ստացել է «ամենասեքսուալ բժիշկ» մականունը, պատմել է, թե ինչպես է իր ճանաչվածությունն ի շահ մարդկանց օգտագործել: Տղամարդու խոսքերով, նա զբաղվում է մարդկանց կրթությամբ, գրում է 7 News-ը:
Ժամանակին նա սենսացիա էր դարձել ինտերնետում, ավելի քան ութ միլիոն բաժանորդով:
«Բժշկի համար շատ անսովոր է վիրուսային ճանաչում ձեռք բերելը, և դա կարելի է լավ նշան համարել: Սակայն ես կարողացա օգտագործել դա YouTube-ալիքի խթանման համար, որը լայն տարածում ունի»,- նշել է Վարշավսկին:
Նրա խոսքերով, ավելի քան 4 միլիոն բաժանորդ ունեցող ալիքի հիմնական խնդիրը մարդկանց առողջության վերաբերյալ լուսաբանելն է, և ամենից առաջ դա վերաբերվում է երիտասարդներին:
Նա շեշտել է, որ շատ առասպելներ են տարածվում հասարակության մեջ: Եվ առաջին հերթին դա վերաբերում է պատվաստմանը և դրա հետ կապված վտանգավոր հիվանդություններին: Նա որոշել է պայքարել կեղծ տեղեկությունների դեմ:








































