Շվեյցարական Credit Suisse բանկը 885 մլն դոլար կվճարի ԱՄՆ Բնակարանների ֆինանսավորման հարցերով դաշնային գործակալության կողմից հավակնությունները հանելու դիմաց: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
Հայցը ներկայացվել է 2011-ին: Credit Suisse-ը, ինչպես նաև 16 բանկեր, անօրինական ճանապարհով հիպոթեքային արժեթղթեր են վաճառել Fannie Mae և Freddie Mac ընկերություններին, որոնք ներկայում գտնվում են ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո: Մեքենայությունների հետևանքով հիպոթեքային ընկերությունները կրել են զգալի կորուստներ, իսկ դրանց աջակցելու վրա ճգնաժամի տարիներին ծախսվել են ամերիկացի հարկատուների գումարները:









































