Մոտ ապագայում Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը՝ վստահ է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով մասնակցել է ուկրաինական Առաջին հեռուստաալիքի թոք-շոուին:
«Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կվերադարձնենք Ղրիմը: Դա երկար ժամանակի հարց չէ»,- ասել է նախկին վարչապետը:
Նա հավելել է, որ Կիևը թույլ չի տա ռուսական զորքերին անցնել մայրցամաքային Ուկրաինայի տարածք:
«Ես վստահ եմ, որ մեկ ամիս անց Պուտինը ժողովրդավարական աշխարհին կխնդրի նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ դրա համար պետք է Ղրիմն իր տեղը վերադարձնել: Նախ՝ Ղրիմն իր տեղը, հետո նոր մենք կխոսենք համագործակցության տարբեր ձևերի մասին: Խոսել այն մասին, թե Ղրիմն արդեն ձերն է, իսկ այժմ եկեք բարեկամանանք, ինձ թվում է՝ դա կլինի շատ թույլ, ոչ արժանապատիվ դիրքորոշում: Այ պատճառով էլ նախ կվերադարձնենք Ղրիմը, իսկ Պուտինի հետ մենք դեռ խոսելու բան ունենք»,- ասել է Տիմոշենկոն:









































