Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը նորություն չէ, մոտ մեկ ամիս առաջ է այն եղել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը:
Պատգամավորը նշեց, որ ըստ էության՝ իրենք սահմանում են դատավորների բարեվարքության չափանիշներ, լինելու են դատավորների քաղաքական կապերի մասին ստուգումներ, գույքի հայտարարագրման չափանիշների խստացում: