«Արսենալ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում վաղը մրցելու է «Չելսի»-ի հետ: Այդ հանդիպումը հոբելյանական է լինելու «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար, ով թիմի ղեկին կանցկացնի իր հոբելյանական` 1000-րդ խաղը:
Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «Արսենալ»-ն առայժմ 999 մրցավեճ է անցկացրել, որոնցից հաղթել է 572-ում, պարտվել` 192-ում, և ոչ-ոքի ավարտել 235 հանդիպում: Թիմը Վենգերի օրոք Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 667 խաղի, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում` 167, Լիգայի Գավաթում` 66, Անգլիայի Գավաթում` 89, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում` 10:
«Արսենալ»-ը Վենգերի գլխավորությամբ առաջին մրցավեճն անցկացրել է 1996 թվականի հոկտեմբերի 12-ին` «Բլեքբեռն»-ի նկատմամբ առավելության հասնելով 2:0 հաշվով:
Վենգերի օրոք լոնդոնյան ակումբը 3 անգամ հաղթել է Պրեմիեր լիգայում (1997-98, 2001-02, 2003-04), 4-ական անգամ` Անգլիայի Գավաթում (1997-98, 2001-02, 2002-03, 2004-05) և Լիգայի Գավաթում (1998, 1999, 2002, 2004):








































