NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ինժեներների (JPL) կողմից մշակված LEMUR ռոբոտը Կալիֆորնիայի Մահվան հովտում վերջին դաշտային փորձարկումն է անցել: Այս մասին գրում է Engadget-ը:
Ռոբոտը ընտրել է իր սեփական երթուղին՝ օգտագործելով հարյուրավոր փոքրիկ ձկնորսական կեռիկներ, որոնք տեղադրված են նրա 16 մատներից յուրաքանչյուրում:
Ռոբոտը հասել է իր նպատակին և կարողացել է գտնել ջրիմուռի քարացած բեկորները, որոնք ժամանակին բնակվել են այդ տարածքում գտնվող ծովում։
Այդ ջրիմուռները մոտ 500 միլիոն տարեկան են, ինչը վկայում է ռոբոտի՝ անցյալի նշանների հայտնաբերման ունակության մասին, որ շատ կարևոր է այլ մոլորակներ ուսումնասիրող սարքերի համար:









































