Tuesday, 14 07 2026
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին

«Եթե կառույցը կոչվում է դատարան, ուրեմն անդամներն էլ դատավոր են»

«Եթե հաստատությունը կոչվում է դատարան, ապա նրա անդամները, անկախ նրանից՝ ունեն կոչում, թե չունեն կոչում՝ դատավորներ են։ Ինչպես կարող է Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չլինել։ Անկախ նրանց՝ նրան այդպիսի կոչում տվել են, թե ոչ։ Կարճ ասած՝ եթե Սահմանադրական դատարան է, ուրեմն դատավորներ են, իսկ եթե Սահմանադրական դատարան չի, ուրեմն դատավորներ չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, 1990թ. ՀՀ Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանը՝ անդրադառնալով վերջին օրերի վեճին՝ կապված ՍԴ անդամ-ՍԴ դատավոր եզրույթի հետ։ Բարսեղյանը պնդեց, որ ՍԴ անդամները դատավոր են, այլապես հակասություն է առաջանում հենց Սահմանադրության հետ։ Նրա խոսքերով՝ այս օրերին հնչող մեկնաբանությունները տեխնիկական են, կամայական են, որը ընդունելի չէ։ «Դատարանում դատ կարող են անել միայն դատավորները, անկախ նրանից՝ նրանք դատավորի աստիճան ունեն, դա նրանց տրվել է, թե ոչ։

Կոչումը որևէ նշանակություն չունի։ Եթե ՍԴ անդամը դատ է անում, ուրեմն նա դատավոր է»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը՝ որ այս օրերին հենց այդ մեկնաբանությունը որակվում է որպես դատական իշխանության յուրացում, քանի որ ՍԴ անդամները որևէ իրավասություն չունեն՝ հանդես գալու որպես ՍԴ դատավորներ և իրականացնելու դատավորի լիազորություններ, Բարսեղյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի՝ եթե անձը դատ է իրականացնում, ուրեմն դատավոր է։ Այսօր որևէ ճգնաժամ գոյություն չունի։ Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր պարագայում ընտրում են այն շարքայինին, որը մեղավոր է։ Իսկ մեր երկրում այդ մեղավորը դատավորն է ու դատարանը։ Մինչդեռ, համակարգային մեղավորություն գոյություն ունի։

Որևէ անհատի, որևէ դատավորի մեղադրելը աբսուրդ է»։

Տարիել Բարսեղյանը նույն կարծիքին է նաև Բարձրագույն դատական խորհրդի մասով։ Նրա խոսքերով՝ տեղի է ունեցել ընտրություն, մարդկանց ընտրել են, և դա դուր է գալիս մարդկանց, թե ոչ, այլ հարց է։ Կարևորն այն է, որ ճիշտ, օրինական ընտրություն է եղել։ «Եթե մարդը ընտրվել է և այդ ընտրության պրոցեսում որևէ խախտում չի եղել, ապա որն է խնդիրը։ Օրենսդրորեն կա մի մարմին, որին տրված է լիազորություն՝ ընտրել թեկնածուների։ Ելնեն այն կանխավարկածից, որ այդ մարմնում ինչ-որ մեկին դուր չի գալիս ընտրված մարդը, դա ուրիշ խնդիր է։ Այլ հարց է, որ այդ մարմինն առհասարակ մեզ պետք էր, թե ոչ։ Սա ուրիշ քննարկման հարց է։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին, ապա մենք պետք է տեսնենք՝ ինչ մարմին է այն, ինչպես է աշխատում, ընտրության կարգն ինչպիսին է, ընտրության կարգն ապահովում է արդարացի ընտրություն։ Այս բաղադրիչների առկայության դեպքում արդեն բնավ կարևոր չէ՝ Պողոսն է ընտրվել, թե Պետրոսը։ Հարցը պետք է լուծել ամբողջությամբ վերցրած»,- եզրափակեց Տարիել Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովում դատավորները ընտրեցին ԲԴԽ երեք անդամներին՝ Նախշուն Տավարացյանին, Ռուբեն Վարդազարյանին ու Մեսրոպ Մակյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում