Ռուսաստանն անհանգստացած է Հորմուզի նեղուցի իրավիճակով, քանի որ աճել է Իրանի շուրջ անմիջական առճակատման վտանգը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրավիճակը շատ տագնապալի է: Մենք համոզված ենք, որ, ըստ էության, անմիջական առճակատման ռիսկերը վերջերս այնքան են ուժեղացել, որ հետագա զարգացումները կենխատեսելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Պատճառը՝ լարվածությունը խորացնելու Վաշինգթոնի նպատակասլաց գիծն է»,- ասել է դիվանագետը:
Նա ընդգծել է, որ Ջիբրալթարում իրանական նավը ձերբակալելու Բրիտանիայի ակցիան «վրդովեցուցիչ է»:
Իսպանիայի ԱԳՆ-ի տվյալներով, բրիտանացիները տանկերը ձերբակալել են ԱՄՆ-ի խնդրանքով: