Երկշաբաթյա լուսնային գիշերվանից հետո չինական Yutu («Նեֆրիտե նապաստակ») լուսնագնացին ու «Չանե-Զ» մոդուլին հանել են քնի ռեժիմից, սակայն անսարքությունների պատճառով այն հնարավոր է՝ այլևս չի կարող տեղաշարժվել, ինչի պատճառով հօդս են ցնդում գիտնականների հույսերը, թե կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ Լուսնի տարբեր աշխարհագրական կետերի մասին:
2013թ. դեկտեմբերի 14-ի լուսնային վայրէջքից հետո մոդուլն ու լուսնագնացը հայտնվել էին Անձրևների ծովում: Սակայն Yutu-ի համակարգի մեխանիկական վնասվածքների պատճառով այն չի կարողանում տեղաշարժվել 2014-ի հունվարի վերջից:
Եթե «Նեֆրիտե նապաստակը» այլևս տեղից չշարժվի, ապա արդեն չի հաջողվի տեղեկություններ հավաքել Լուսնի տարբեր կետերի մասին:










































