Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Orange Հիմնադրամը մեկնարկում է ՀՀ մարզերում անվճար ակնաբուժական ծառայությունների 2014 թ. ծրագիրը

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2014 թ. ծրագիրը, որի շրջանակում բնակչությանն ակնաբուժական անվճար ծառայություններ են մատուցվելու Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Գեղարքունիքում աշխատանքներն իրականացվելու են ՀՀ առողջապահության նախարարության հատուկ առաջարկով:

Ընդհանուր առմամբ հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11,300 մեծահասակների և 4,600 երեխաների, տրամադրել շուրջ 2,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է այս 5 մարզերում իրականացնել ավելի քան 1,000 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

Այս օրերին Մասիս քաղաքում կայանած աչքի շարժական հիվանդանոց այցելեցին ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի ղեկավարները: Այցի նպատակն էր ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին Արարատի մարզում, որտեղ ըստ ծրագրի հետազոտվելու է շուրջ 3,000 մեծահասակ և 1,200 երեխա, իրականացվելու է շուրջ 250 վիրահատություն և տրամադրվելու է 300 ակնոց: Շարժական հիվանդանոցը այնուհետև կայանելու է Արտաշատում (ապրիլի 7-26) և Արարատում (ապրիլի 28-ից մայիսի 14): Ակնային զննումներին զուգահեռ՝ ապրիլին մարզի իննը դպրոցներում կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

«Արդեն 4 տարի շարունակ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ Orange Հիմնադրամն իրականացնում է այս կարևոր ծրագիրը, որի շնորհիվ ավելի քան 50,000 հոգի արդեն օգտվել են անվճար ակնային զննում անցնելու հնարավորությունից, իսկ ավելի քան 3,700 մարդ՝ անվճար վիրահատվել և ստացել լազերային բուժում: Այս ծրագիրն իրական փոփոխություն է բերում մարդկանց կյանքում՝ մասնավորապես հասարակության խոցելի անդամներին և անապահով ընտանիքներին հնարավորություն ընձեռելով ստանալ որակյալ ակնաբուժական օգնություն միանգամայն անվճար: Մենք մեծապես ուրախ ենք ազդարարել, որ 2014 թվականի ծրագիր մեկնարկել է, և որ ակնաբուժական խմբերն այս տարի կայցելեն Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Արմավիրի մարզերի բնակիչներին», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Այսուհետ բնակչության ակնային զննումների պատասխանատու աշխատանքին ներգրավում ենք բացառապես տեղի ակնաբույժներին: Այսինքն՝ այսուհետ տեսողությունն անվճար ստուգելու համար քաղաքային համայնքների բնակիչները պետք է դիմեն իրենց տարածքային ակնաբույժին: Իսկ գյուղերի բնակիչների համար իրենց բնակավայրերում տարածքային ակնաբույժների կողմից կկազմակերպվեն ակնային զննումներ՝ ըստ հաստատված ժամանակացույցի, որը գյուղերի բնակիչները կարող են գտնել տեղամասային բուժկետերում փակցված հայտարարություններում՚, – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի վերջին երեք տարիների համագործակցության շնորհիվ ավելի քան 50,000 հոգի (40,688 մեծահասակներ և 9,997 երեխաներ) անցել են ակնային զննումներ, 6,498 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3,768 վիրահատություն և լազերային բուժում, դուրս է գրվել 18,140 ակնոց, 3,659 երեխաներ 53 մարզային դպրոցներում անցել են ակնային խնամքի դասընթացներ: Ծրագիրը գործել է Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի ու Արագածոտնի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում