Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Նախագծեր կան, որոնց ընդունումը սիմվոլիկ նշանակություն ունի. օրինակ՝ ընձառյուծի որսի համար տուգանքը դարձնում ենք 100 միլիոն դրամ, իսկ այն մարդը, որ պետք է բռնի ընձառյուծ որսացողին, ինչքա՞ն աշխատավարձ է ստանում: 80 հազար դրամ ստացո՞ղն է բռնելու այդ 100 միլիոն տուգանք արժեցող ընձառյուծ որսացողին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը հետաքրքրվեց. «Մարդկանց քանակն ավելանալո՞ւ է, թե՞ ոչ՝ որ հեկտարներով մեկ մարդու պատասխանատվության տարածք չլինի, այդ մարդիկ ստանալո՞ւ են համապատասխան միջոցներ՝ մեքենաներ, ձիր, և բարձրացվելո՞ւ է նրանց աշխատավարձը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































