Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սկսվել են ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների բեռնման և Թուրքական Հանրապետություն տեղափոխման նախապատրաստման աշխատանքները, հաղորդում է Anadolu-ն:
Պետության ղեկավարը նաև նշել է, որ առաքումները կկատարվեն ավիացիայի միջոցով: Ըստ Էրդողանի, ռուսական համալիրները կնպաստեն երկրի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգությանը: «Տեղակայման վայրը որոշվելու է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կողմից»,- ասել է նա:

Հունիսի 28-ին ԱՄՆ սենատն արգելել է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքը: Միացյալ Նահանգներում և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներում մտավախություն ունեն, որ եթե Անկարայի սպառազինության մեջ և՛ C-400, և՛ F-35 լինի, ապա ռուսական համակարգերի ռադարները կսովորեն հայտնաբերել և հետևել ամերիկյան կործանիչներին:
Ապրիլին Stern գերմանական պարբերականը C-400-ը «ՆԱՏՕ-ի համար մղձավանջ» է անվանել:









































