Friday, 03 07 2026
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

«Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մեկ շաբաթ շարունակ մշակութասեր հանրությունը կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կունենա դիտել  համաշխարհային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները:

«Ոսկե ծիրան»-ի անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները,  հանդիսավոր մեկնարկից առաջ անցան կարմիր գորգով, լուսանկարվեցին ու բարի մեկնարկ մաղթեցին կինոփառատոնին:

Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանն ընթերցեց նախագահի ուղերձը: ««Ոսկե ծիրանը» դարձել է Հայաստանի մշակութային այցեքարտը թե’ ներսում, թե’ դրսում: Պետք է արժևորել այս փառատոնի դերը կինոաշխարհում նոր կամուրջներ ստեղծելու գործում: Այդ կամուրջներով են Հայաստան եկել և շարունակում գալ օսկարակիր կինոռեժիսորներ, դերասաններ, փառատոնի բազմաթիվ հյուրեր:  Այդ կամուրջներով է, որ նրանք բացահայտում են Հայաստանի հոգևոր և նյութական գեղեցկությունը, հիանում են հմայքով, տարվում են գրավչությամբ, հաստատում են մարդկային ջերմ փոխհարաբերություններ, հիմնում բարեկամական և գործընկերային կապեր»,- նշվում էր ուղերձում:

Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ այս տարի «Ոսկե ծիրանը» փոփոխություններ է կրել.

փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: «Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ինչը չափազանց ուրախալի է մեզ համար: Մենք, ինչպես միշտ, Ռալֆ Յիրիկյանի հետ ազդարարում ենք  փառատոնի բացումը: Հուսամ` այսպես կլինի նաև ապագայում»,- շեշտեց Խաչատրյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծեց, որ  տարիներ շարունակ Հայաստանի մշակութային անցուդարձին շունչ հաղորդող կինոփառատոնը  բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում:

«Այն վաղուց դարձել է գեղարվեստական մտածողության և աշխարհընկալման յուրօրինակ հարթակ»,- ընդգծեց նա:

16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են ֆիլմեր   Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից:

Այս տարի լինելու են միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիր անցկացնել: Կան նաև արտամրցութային ծրագրեր: Դրանք կրում են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրությոյւններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ ծիրան» խորագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում