Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատարն ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա»-ն է՝ 40.5 %-ով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս մասին են վկայում էքզիթ-փոլերի առաջին տվյալները:
Իշխող ՍԻՐԻԶԱ-ն հավաքում է 27.5 %:
Հունաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք, ինչպես ակնկալվում է, կդառնան ԵՄ-ի հետ համաձայնության և Մակեդոնիայի հարցում փոխզիջման հետ կապված հույներին հիասթափեցրած «Սիրիզա» ձախ կուսակցության ղեկավարության վերջը:







































