ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է այսօր ողբերգական վթարից մահացածների հարազատներին, իսկ տուժածներին մաղթել արագ ապաքինում:
«Խորը կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով այսօր Արարատի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին։
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ տուժածներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում ու քաջառողջություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: