Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» երաժշտական մրցույթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 5-ին:
Նիդեռլանդների մայրաքաղաքի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման բացատրել է, որ Ziggo համերգային դահլիճը, որտեղ պատրաստվում էին կազմակերպել փառատոնը, ծրագրված ժամանակահատվածում հասանելի չի լինի: Նրա խոսքերով, ամրագրումը հնարավոր չէ չեղարկել կամ տեղափոխել:
Միևնույն ժամանակ, այլ խոշոր դահլիճներ գտնելու քաղաքի փորձն անհաջողության է մատնվել:

Ավելի վաղ Հաագան և Բրեդան նույնպես հայտարարել էին իրենց մոտ միջոցառումն անցկացնելու անպատրաստության մասին: Այժմ Եվրատեսիլի անցկացման համար պայքարում մնացել են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերթոգենբոսը, Արնեմը և Մաաստրիխտը: Մրցույթի անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է օգոստոսին:
Հաջորդ «Եվրատեսիլը» պետք է տեղի ունենա Նիդեռլանդներում, քանի որ 2019-ի մրցույթի հաղթողը այդ երկրի ներկայացուցիչն է՝ Դունկան Լոուրենսը: Նա հանդես է եկել Arcade կոմպոզիցիայով և խախտել փառատոնի կանոնը, քանի որ այդ երգն արդեն ընդգրկված էր նրա երգացանկում:
Եվրոպական հեռարձակողների միությունը չի չեղարկել նրա հաղթանակը:







































