Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

«Fiat Chrysler Automobiles» միջազգային կորպորացիայի մեքենաների պաշտոնական շնորհանդեսը Հայաստանում

Հունիսի 28-ին, 29-ին և 30-ին Վերին Անտառային 138/2 հասցեում տեղի ունեցավ «Ֆայն Քարս օֆ Արմենիա» (Fine cars of Armenia) ընկերության ավտոսրահի բացման արարողությունը։ Ի դեմս մի շարք բարձրաստիճան հյուրերի ներկա էին Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Վինչենցո Դել Մոնակոն, «Fiat Chrysler Automobiles Group (FCA)» ընկերության տարածաշրջանի տնօրեն պրն. Ֆաբրիցիո Ֆորեոն և Հայաստանի «Ֆայն Քարս օֆ Արմենիա» գլխավոր գործադիր տնօրեն պրն. Մայքլ Աղիլին։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ավտոսրահը «Fiat Chrysler Automobiles» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և հանդիսանում է Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ ցուցասրահը, որտեղ միաժամանակ մի քանի բրենդներ են ներկայացված — Jeep, Alfa Romeo, Fiat, Fiat Professional, Chrysler, Dodge և RAM: «Fiat Chrysler Automobiles» գրուպի կարգախոսն է – դիզայն, կատարողականություն, հարմարավետություն և մատչելիություն։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերություն հիմնադիր և գործադիր տնօրեն Մայքլ Աղիլին քաջ ծանոթ է հայկական շուկային դեռ 1994 թվականից ի վեր, սակայն վերջին քաղաքական փոփոխություններն էին, որ լավատեսությամբ լցնելով իրեն և իր գործընկերներին՝ դրդեցին այսպիսի ծանրակշիռ ներդրումներ կատարել հայկական շուկայում։ Պրն. Աղիլին նշում է. «Հայկական ավտոմոբիլային շուկան կարող է շատ փոքր թվալ ոմանց համար, սակայն Հայաստանում 1000 հոգուց մոտ 150-ը մեքենա ունեն: Հայաստանը մեծ ներուժ ունի այս առումով, սակայն այն ինչ ինձ հիացնում է Հայաստանում, հետ խորհրդային տարիներին անգամ՝ մարդկային ռեսուրսն է։ Ընկերության նպատակն է յուրովի սպասարկել հայկական սպառողին, առաջարկել շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնող մոդելներ և ընտրության հնարավորություն տալ մեր հաճախորդներին՝ առաջարկելով մոդելներ, որոնք հասանելի են թե՛ միջին կարգի, և թե՛ շքեղություն նախընտրող հաճախորդներին»։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը ներկրելու է միմիայն Եվրո6 ստանդարտի մոդելներ, որոնք CO2 արտանետումների ծավալը հասցնում են նվազագույնի և համապատասխանում են ամերիկյան և եվրոպական անվտանգության ամենաբարձր չափանիշներին։ Ընկերությունը տրամադրելու է բարձրակարգ սպասարկում և հետվաճառքային ծառայություն, որը ներառում է տեխնիկական, էլեկտրական մասերի հետ կապված խնդիրների բազմապիսի լուծումներ ավտոսրահին կից տեղակայված նորոգման կետում։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը նաև ստեղծելու է ավտոմոբիլներ ներմուծողների ասոցիացիա` կառավարությանը ներկայացնելու այս ոլորտի համար հույժ կարևոր նշանակություն ունեցող պետական ներմուծման վերաբերյալ նախագծեր։ Այսպիսով ընկերությունը ձգտում է ստանդարտացնելու տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանում, պահպանելու անվտանգության միջազգային չափանիշները և պաշտպանելու սպառողների շահերը։

Եվս մեկ առավելություն` ֆինանսական և լիզինգային ծառայությունների մատուցում ավտոսրահի տարածքում: Ֆինանսական ծառայությունները մատուցվելու են մեկ պատուհանի սկզբունքով երկու ժամվա ընթացքում։ Ընկերությունը ֆինանսական ծառայությունների հասանելիությամբ նպատակ է հետապնդում նվազեցնելու Հայաստանում օգտագործված և անվտանգության չափանիշներին չհամապատասխանող մեքենաների առք ու վաճառքը։

Ընկերությունը նաև տրամադրելու է ոստիկանության համար նախատեսված Dodge Charger Pursued մոդելը, որի վառելիքային ծախսը չի գերազանցելու 11.8 լիտրը ամենածախսատար իրավիճակներում։ «Եթե հնարավոր է փրկել կյանքեր, ապա դա է առաջնայինը», նշել է Պրն. Աղիլին, անդրադարձ կատարելով անցյալ տարվա ողբերգական 4 ոստիկանի կյանք խլած ավտովթարին։ «Այս մոդելն ամենաշատն է օգտագործվում ԱՄՆ իրվապահ մարմինների կողմից. այն ունի դիմային և կողային անվտանգության բարձիկներ և մեքենայի վերևի մասում ներկառուցված խաչաձև ձողակառույցներ, որոնք ամենածանր վթարների դեպքում անգամ զգալիորեն բարձրացնում են ուղևորների անվտանգությունը»։

Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթը ուղղված է լինելու Հայաստանում բազմակի սկլերոզի հետազոտությանն ու բուժմանը, եւ հատուկ կարիքներով անձանց սպասարկող հաստատությունների տեխնիկական վերազինմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում