Այսուհետ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թափուր աշխատատեղերի մասին կարող եք տեղեկանալ նաեւ staff.am-ի միջոցով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ «Թեք սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։
Ըստ այդմ, նախարարության թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները կտարածվեն staff.am հարթակի եւ վերջինիս պատկանող սոցիալական ցանցերի միջոցով։
Կողմերը կարեւորել են ՀՀ քաղաքացիների՝ զբաղվածության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը՝ համոզմունք հայտնելով, որ հուշագրի ստորագրումը կնպաստի պետական կառույցներում աշխատանքի ընդունման գործընթացի բարելավմանը։







































