Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեմ մայիսի սկզբին Թբիլիսիում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Նախկինում երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումներն անցկացվում էին էկոնոմիկայի, այնուհետև՝ ԱԳ նախարարների մակարդակով, այժմ որոշում է կայացվել կազմակերպել եռաչափ հանդիպում նախագահների մակարդակով»,- ասել է նա:
Փանջիկիձեի խոսքով՝ հանդիպման օրակարգը և անցկացման հստակ օրը կորոշվեն երեք երկրների նախագահների և ԱԳՆ-ների ներկայացուցիչների խորհրդակցության ընթացքում:








































