Ցանցում է հայտնվել «Ջումանջի. նոր մակարդակ» ֆիլմի նոր մասի թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակվել է Sony Pictures կինոընկերության YouTube-ալիքում:
Նոր ֆիլմը պատմում է «Ջումանջի» խաղի աշխարհ ճանապարհորդության մասին, որտեղ գլխավոր հերոսը պատահականորեն է հայտնվում: Նրա ընկերները որոշում են գնալ այնտեղ և փրկել ընկերոջը, սակայն այս անգամ նրանք նոր առեղծվածային հանգամանքների են հանդիպում:
Ֆիլմի ռեժիսորը Ջեյք Քեզդանն է: Դերերում հանդես են եկել Դուեյն Ջոնսոնը, Ջեք Բլեքը, Քեվին Հարթը, Դենի Դե Վիտոն:
Սիքվելի թողարկումը նախատեսված է դեկտեմբերի 13-ին:









































