Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի բարդ հարաբերությունների մասին գրվել է բազմիցս: Դքսուհիների միջև տարաձայնությունների մասին շատ լուրեր են շրջանառվել սոցցանցերում, և նույնիսկ այն մասին, որ Քեյթը ապտակել է Մեգանին: Բրիտանական արքայազնների կանանց որոշել է «հաշտեցնել» փողոցային արվեստի վարպետ Tv Boy-ը, որը համբուրվող Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի պատկերով գրաֆիտի է ստեղծել:
Միլանում վերջերս տեղի ունեցած ԼԳԲՏ շքերթի և փրայդ-ամսվա շրջանակներում, ցանցում հայտնի նկարիչ Tv Boy-ը պատին պատկերել է հարսանեկան զգեստներով Սասեքսի և Քեմբրիջի դքսուհիներին, որոնք համբուրում են միմյանց: Հարսնացուները հարսանեկան ծաղկեփնջերով են: Հայտնի է, որ նկարը ստացել է «Թագավորական համբույր» անվանումը:
Գրաֆիտիի հեղինակը Instagram-ի իր էջում բացատրել է, թե ինչ է ուզում ասել իր ստեղծագործության միջոցով: «Այսօր ես որոշեցի այցելել Միլան և այս ֆրեսկի օգնությամբ աջակցել խտրականության և նախապաշարմունքների բոլոր ձևերի դեմ ուղերձի տարածմանը, յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա ամուսնանալ իր սիրելի մարդու հետ»,- ասել է նկարիչը: