ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ղրիմի իրավիճակը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
Երկու երկրների առաջնորդները «պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը համաձայնեցնելը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են պատրաստում, փոխանցում է gazeta.ru-ն:









































