Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Անլուրջ է․ Քոչարյանը քաղաքական դիսկուրս չի ձևավորում, միայն ապահովում է տեսարաններ

«Քոչարյանն ունի ուրույն դերակատարություն հայ-ռուսական և Հայաստան-Արցախ հարաբերություններում: Հայ-ռուսական հարաբերություններում Քոչարյանը մաքսիմալ օգտագործվում է ռուսական կողմից, որովհետև հանդես է գալիս իշխանություններին «ալտերնատիվի» տեսանկյունից: Իսկ Ռուսաստանը պետք է այդ գործոնը օգտագործի բնականաբար, որովհետև ցանկացած արտաքին միջամտություն պետք է հիմնավորված լինի, և Քոչարյանը այդպիսի հիմնավորում կարող է տալ ռուսներին՝ հանձինս ներքաղաքական խժդժությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը:

Ուստի մեր զրուցակիցը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններին Քոչարյանի դերակատարությանը պետք է վերաբերվել ռացիոնալի տեսանկյունից. «Մենք չպիտի մտածենք, որ ռուսները Քոչարյանին օգնում են, ուրեմն Հայաստանի պետականությանը դեմ են: Ո՛չ, պարզապես քաղաքական խաղ են խաղում: Իսկ երբ դու հասկանում ես իրենց քաղաքական խաղը, կարող ես մտնել և փոխադարձաբար խաղի կանոններ սահմանես»:

Վերլուծաբանը եզրակացնում է՝ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես խաղի կանոնները  կսահմանեն Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները. «Հայատանը անընդհատ փորձում է գնալ սուվերենության՝ հատկապես հեղափոխությունից հետո, իսկ Ռուսաստանը պետք է  անընդհատ փորձի թույլ չտալ այդ սուվերենությունը»:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա Նժդեհ Հովսեփյանը նկատեց. «Ղարաբաղի իշխանությունները միշտ եղել են Հայաստանի իշխանությունների հետ հարմոնիկ հարաբերություններում, Հայաստանի իշխանությունը ստանձնել է Ղարաբաղի իշխանության արտաքին հարաբերությունների պատասխանատվությունը, և հիմա պատասխանատվության պահը գալիս է, երբ Ղարաբաղը արդեն ինքը պետք է սկսի խոսել միջազգային հանրության հետ»:

Նրա խոսքով՝ Հայաստան-Արցախ լարվածությունը բնական է, և մենք չպետք է խորշենք դրանից. «Այդ լարվածությունը կարելի է նաև պրոդուկտիվ իմաստով օգտագործել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում