Որպես Braun-ի գեղեցկության դեսպան՝ հոլլիվուդյան այս դերասանուհին կանացիության և գրավչության օրինակ կծառայի: Երկրպագուները բրենդի գովազդային արշավներում Ջեսիկային կկարողանան տեսնել արդեն այս ամսին:
Միշտ խնամված և անթերի տեսք ունեցող Ջեսիկա Ալբան միլիոնավոր հայացքներ է ձգում: Ինչպես և Braun-ը, նա հիանալի հասկանում է կանանց պահաջները և գիտի, թե որքան կարևոր է ինքնավստահ լինել՝ սկսած անթերի հարթ մաշկից և վերջացրած խնամված փայլուն մազերով և գեղեցիկ սանրվածքով:
Չնայած աստղային կագավիճակի՝ Ալբայի կյանքը նման է միլիոնավոր կանանց կյանքին: Նա հիանալիորեն համատեղում է ընտանիքը և կարիերան:
Ջեսիկայի խոսքերով՝ երկրորդ երեխայի ծնվելուց հետո նա սովորել է ինքն իրեն 5 րոպեում կարգի բերել: Դա նրան հաջողվում է անել նաև Braun-ի շնորհիվ, որի արտադրանքը օգնում է յուրաքանչյուր կնոջ` հաշված րոպեներում գեղեցիկ տեսք ունենալ, գրում է viva.ua-ն:










































