Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Փոփոխությունների նպատակն է, խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված, Ազգային ժողովի դերի կտրուկ բարձրացումը ինքնավար մարմինների ձևավորման հարցում և ընդդիմադիր ու կառավարող ֆրակցիաների դերակատարման հատուկ ընդգծումը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա առաջարկում է ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա ԱԺ կառավարող և հետո ընդդիմադիր խմբակցություններին. «Բացառությամբ այդ մարմինների առաջին կազմերի»:
Նրա խոսքով՝ լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն ԱԺ հատկապես ընդդիմադիր խմբակցությունների համար նման կարևոր մարմիններում իրենց թեկնածուներին առաջադրելու առումով:
Մանրամասները՝ տեսանյութում: