Friday, 03 07 2026
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում

Ճիշտ չէ դիտարկել ԲԴԽ-ի իրավասությունները վեթինգի իրականացման հարցում. ԲԴԽ-ն չի վայելում հանրային վստահություն. փորձագետ

Դատավորների վեթինգը կիրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ վեթինգի մասին առանձին օրենք չի ընդունվի: Մինչդեռ նշենք, որ նույն Լիլիթ Մակունցը վերջերս մշտապես լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ վեթինգի մասին օրենքի նախագիծը մշակման փուլում է։

Հակակոռուպցիոն փորձագետ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանի խոսքերով՝ շատ զարմանալի էր այս հայտարարությունը, քանի որ Լիլիթ Մակունցն, ինչպես արդեն նշեցինք, վստահեցնում էր, որ վեթինգի վերաբերյալ նախագիծը մշակվում է։ «Ի սկզբանե մեր տեսլականն այն էր, որ հակակոռուպցիոն մարմինն իրականացնի վեթինգը։ Այն անկախ ունիվերսալ մարմինը, որը բավականաչափ վստահություն կունենա հանրության մոտ։ Մենք ասում էինք, որ, այնուամենայնիվ, եթե չի ձևավորվում այդ մարմինը, ապա կարելի է դիտարկել այլ հնարավորություններ, բայց այս դեպքում, կարծում ենք, որ ճիշտ չէ դիտարկել Բարձրագույն դատական խորհրդի իրավասությունները վեթինգի իրականացման մասով, որովհետև, նախ, ԲԴԽ-ն չունի հանրային վստահություն, իսկ վեթինգի իրականացման համար անհրաժեշտ է հանրային վստահություն վեթինգի իրականացման և այն իրականացնող մարմնի, անդամների նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը՝ ԲԴԽ-ում տեղի ունեցած վերջին հայտնի փոփոխությունները բավարար չե՞ն, որ այդ կառույցի նկատմամբ հանրային վստահությունը բարձրանա, Սողոմոնյանը պատասխանեց. «ԲԴԽ-ն առաջին հերթին ինքը պետք է վեթինգի ենթարկվի, հետո նոր ինքը վեթինգ իրականացնի։

Իսկ փոփոխությունների մասով կարող եմ ասել, որ վերջին երկու թեկնածուների առաջադրումը եղել է բացառապես «Իմ քայլը» խմբակցության կողմից, այսինքն՝ արվել է այնպես, ինչպես նախկինում անում էր նախկին իշխանությունը։ Չկար համախոհություն, վստահություն, այդ պրոցեսին չէին մասնակցում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ստացվում է, որ միայն իշխող ուժի կողմից առաջադրված թեկնածուներն են առաջադրվում և ընտրվում։ Հետևաբար, այս պրոցեսից լուրջ արդյունքներ ակնկալել, գոնե այս փուլում, հնարավոր չէ»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ուշագրավ է, որ առ այսօր չի հրապարակվել ոչ անցումային արդարադատության, ոչ վեթինգի մասով որևէ հայեցակարգ։ «Հիմա պարզվում է, որ վեթինգի մասին ոչ հայեցակարգ կա, ոչ նախագիծ, օրենք չի էլ լինելու առհասարակ, այլ վեթինգն իրականացնելու են երկու մարմին, որի դեպքում մի շարք հարցեր են առաջ գալու։ Մասնավորապես՝ պատասխանատվության մասով։ Հասկանալի չէ, թե որ գործողությունը որ մարմնի կողմից պետք է իրականացվի։ Եվ եթե չկա հայեցակարգ մի բանի վերաբերյալ, ապա չենք էլ կարող այդ պրոցեսից որևէ լուրջ արդյունք ակնկալել։ Ստացվում է, որ երկու շաբաթը մեկ կարելի է հայտարարել նոր գաղափարի մասին և այդ ուղղությամբ ոչ մի բան չանել։ Թերևս, պրոցեսների մասին կարծիք հայտնել հնարավոր կլինի, երբ լինի երկրում անցումային արդարադատության, դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցի կողմից նշված ժամկետներին, թե իրենք ամեն ինչ անում են, որ արդեն աշնանը գործընթացը սկսվի հենց ԲԴԽ-ի կողմից, փորձագետը նշեց, որ գործնականում հնարավոր չէ 3-4 ամսում նման պրոցեսներ իրականացնել։ Նախ՝ մշակել հայեցակարգ, ապա նախագիծ, ստեղծել կոռուպցիայի կանխարգելման մարմին։ «Եվ քանի որ չկա նախագիծ, և մենք երաշխավորված չենք, որ վաղը կամ մյուս օրը չի լինելու նոր հայտարարություն վեթինգ իրականացնող կառույցի վերաբերյալ, ապա դժվար է ասել, թե ինչ ժամկետներում կարելի է դա կյանքի կոչել։ Բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ նման հնչեղության օրենքները ընդունելուց առաջ լուրջ հանրային քննարկումներ պետք է անցնեն, որը կարող է տևել 1-2 ամիս։ Հետևաբար դժվար է ասել, որ հնարավոր է 3-4 ամսում արդեն սկսել վեթինգի պրոցեսը»,- ասաց հակակոռուպցիոն փորձագետը՝ վերջում հավելելով, որ իշխող ուժի հակասական հայտարարություններից հասկանալի է դառնում, որ իրենք առ այսօր փաստացի չունեն տեսլական, թե ինչ պետք է անեն և որ ճանապարհով գնան, որը շատ ցավալի է, քանի որ ամբողջ միջազգային հանրությունը, կառույցները պատրաստակամություն են հայտնել կառավարությանը նախանշված բարեփոխումների ճանապարհին, բայց հիմա տեղի է ունենում հակառակ գործընթացը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում