Sunday, 05 07 2026
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է

Հրայր Թովմասյանը շատ լավ գիտակցում է «բոլոլայից» ելքը որն է

Չորս տարի առաջ այս օրերին Երևանում պայքարում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. շարժումն ստացավ «Էլեկտրիկ Երևան» անվանումը: Ժողովրդի քաղաքացիական գիտակցության երկար ու փշոտ ճանապարհին այս շարժումը կարևոր հանգրվաններից էր: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ով շարժման անմիջական ականատեսն ու մասնակիցն է եղել՝ իբրև լրագրող, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Շարժումը քաղաքացիական ընդվզման, զարթոնքի հերթական փուլերից էր, այն համախմբման մեծ հարթակ դարձավ, պայքարը քաղաքական չէր, քաղաքացիական էր… Օրակարգը հստակ էր՝ նախագահ Ս. Սարգսյանից պահանջում էին չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը 7 դրամով էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու վերաբերյալ…»:

«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ «Էլեկտրիկ Երևան»-ը կարևորագույն շղթայի մեջ մի օղակ էր. «Մի կարևոր խնդիր կար՝ ժողովուրդը չէր դիտարկվում որպես քաղաքական գործոն, «Էլեկտրիկ Երևանի» դեպքում, որպես կարևոր քաղաքական գործոն, սկսեց դիտարկվել ժողովուրդը, այսինքն՝ մարդը՝ որպես քաղաքական սուբյեկտ»:

Ս. Գաբրիելյանը հավելեց, որ դրանից հետո իշխանությունը օրենսդրական նոր նախաձեռնության ժամանակ սկսեց հաշվի առնել քաղաքացիների պահանջը, դժգոհությունը:

Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ «Էլեկտրիկ Երևանի» պտուղը թավշյա հեղափոխությունն էր»:

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի ընտրվելուց հետո առաջացած խառնաշփոթին և Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող զարգացումներին՝ Ս. Գաբրիելյանը նշեց. «…Կարծում եմ բախումը երկր չի տևի, և ողջամիտ լուծման կգան ՍԴ-ում պաշտոնավարողները»:

Ս. Պետրոսյանի խոսքով՝ ցանկացած դերակատար չի հաշտվում իր պարտության կամ նահանջի հետ. «Այս գործընթացը չպետք է հիվանդագին դիտարկել… Իրավական գործընթացները չպետք է խախտվեն, քաղաքական գործընթացները պետք է ընթանան միմիայն օրենքի շրջանակներում»:

Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանը և ՍԴ նախագահը լեգիտիմության պակաս ունեն, նրանց որոշումները կշիռ չեն ունենա: «Հրայր Թովմասյանը շատ լավ գիտակցում է՝ այս «բոլոլոյից» ելքը որն է»,- ընդգծեց Ս. Գաբրիելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում