Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից ներկայացված՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց Արտակ Մանուկյանը, խոսքը վերաբերում է հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ընդլայնմանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը նկատեց ՝«օրենքը կարծես մերն է», ինչո՞ւ է կառավարությունը բացասական եզրակացություն տվել. «Որո՞նք են խութերը»:
Մանրամասները՝ տեսանյութում: