Դերասան Ռոբերտ Դե Նիրոն և գրող Սթիվեն Քինգը նկարահանվել են հակառուսական տեսահոլովակում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է Մոսկվայի հետ «դավադրության» մեջ մտնելու համար: Տեսանյութը հրապարակվել է Now This կայքի Twitter-ում:
Նկարահանումներին մասնակցել են նաև դերասաններ Մարտին Շինը և Լոուրենս Ֆիշբորնը, դերասանուհիներ Քրիստին Լահտին և Սոֆիա Բուշը, ինչպես նաև մեդիան ներկայացնող այլ անձինք:
«2016 թ.-ին Ռուսաստանի կառավարությունը հարձակվել է մեր ժողովրդավարության վրա»,- ասել է Դե Նիրոն:
Նկարահանման մյուս մասնակիցները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու համար Թրամփին օգնելու նպատակով Ռուսաստանը «լայնածավալ գաղտնի գործողություն» է ծավալել: Նրանք կոչ են արել ամերիկացիներին ուսումնասիրել Ռոբերտ Մյուլերի զեկույցը և հայտարարել են, որ իրենք Սպիտակ տան ղեկավարին պատասխանատվության են կանչելու:
«Որովհետև ոչ ոք, նույնիսկ ԱՄՆ նախագահը, օրենքից վեր չէ»,- եզրահանգել են հանրահայտ աստղերը:
Exclusive: @robreiner, @SophiaBush, @StephenKing, @jvn, and more are cutting through the Trump administration’s lies about the Mueller report pic.twitter.com/HaQRWj7KNK
— NowThis (@nowthisnews) June 21, 2019







































