Քիմ Քարդաշյանը սոցցանցում ցուցադրել է իր KKW Beauty ապրանքանիշի նոր արտադրանքի ազդեցությունը իր տատիկի վրա և զարմացրել երկրպագուներին: Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում:
Տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է Քարդաշյանը քսուքը տարածում մայրական գծով տատի՝ Մերի Ջո Քեմբելի ձեռքին, որպեսզի քողարկի նրա երակները: Երբ նա քսուքը տարածում է, երակները գրեթե անհետանում են: «Իմ տատիկը ինձ հարցրեց իմ դիմահարդարման միջոցների մասին և խնդրեց օգնել քողարկելու իր երակները: Նորթը և ես ուղիղ գնացինք նրա տուն և ցույց տվեցինք, թե ինչպես օգտագործի այն: Ես ուրախ եմ, որ նա գոհ է արդյունքից», մեկնաբանել է Քիմը:







































