Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Ալիևը ուժեղացնում է պաշտպանությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ

Մինչ Հայաստանում ներքաղաքական տիրույթում շրջադարձային փոփոխություններ են շարունակվում դատական համակարգում, Ադրբեջանում Իլհամ Ալիևը փոփոխություններ է կատարել ուժային կառույցներում: Ընդ որում, դրանցից մեկով Ալիևը հեռացրել է դեռևս հոր նախագահության մեկնարկից ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռամիլ Ուսուբովին: Նա այդ պաշտոնում է 1994 թվականից: Հնարավոր կլիներ այդ փոփոխությունը բացատրել նրա տարիքով՝ 71 տարեկան, եթե չլիներ մյուս հանգամանքը: Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել նաև պետական անվտանգության ծառայության ղեկավարին: Իսկ դա նշանակում է, որ Ալիևը փաթեթային փոփոխություն է կատարում ներքին իրավիճակի համար պատասխանատու ուժային կառույցներում:

Այն, որ Ադրբեջանում ներքին իրավիճակը, մեղմ ասած, լավ չէ վաղուց, նորություն չէ: Ալիևը պարբերաբար ստիպված է բորբոքել «լրտեսական կրքեր», ընդ որում, դրանք ոչ միշտ է այսպես ասած՝ հայկական հետքերի վերագրում: Բավականին բարդ է ստույգ գնահատել, թե հատկապես ինչ վտանգներ է զգում Ալիևը ներսում, կատարելով առանցքային կառույցների ղեկավարների պաշտոնանկություն, սակայն այստեղ, իհարկե, հնարավոր ռիսկերի շարքում անշուշտ պետք է դիտարկել արցախյան հարցը, հատկապես պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած մի բավականին ուշագրավ հայտարարության ֆոնին:

Մասնավորապես, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել էր, որ միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել, և նախագահ Ալիևը անում է ամեն ինչ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար: Այլ կերպ ասած, Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանին թույլ չեն տալիս պատերազմել, և Ալիևը անում է ամեն ինչ, այդպիսի թույլտվություն ստանալու համար:

Մյուս կողմից, Հասանովի հայտարարությունը փաստորեն վկայում է, որ Ադրբեջանում իշխանությունը ծոծրակին զգում է հանրության, այսպես ասած, հարցը՝ ինչո՞ւ բանակի վրա միլիարդավոր դոլարներ ծախսող, անընդհատ զորավարժային մկաններ ցույց տվող Ալիևը չի անցնում գործի և չի «վերադարձնում» Ղարաբաղը, երբ ակնհայտ է, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո առավել կոշտացրել է դիրքորոշումը Արցախի հարցում: Ալիևն այդ հարցին պատասխան չունի, որովհետև ուղիղ ասել, որ ուժային կենտրոններն արգելում են, նշանակում է ասել, որ Բաքվի ռազմական ուժը ոչինչ է, եթե չունի այսպես ասած՝ ինքնուրույնություն: Միաժամանակ, դա նշանակում է նաև ասել, որ ավագ եղբայր Թուրքիան էլ ի վիճակի չէ ապահովել այդ հնարավորությունը: Մյուս կողմից, չունենալով պատերազմի հնարավորություն, Ալիևն ավելի ու ավելի է կորցնելու ուռա-ռազմահայրենասիրականությամբ Ադրբեջանի հանրությանը ենթարկեցնելու հնարավորությունը: Ահա, այդ իրավիճակում Ադրբեջանի նախագահը ստիպված է ուժեղացնել իր ներքին անվտանգությունը, այն էլ Վաշինգտոնում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, որտեղ, թերևս, Ադրբեջանի համար կերկարաձգվի պատերազմի արգելքը՝ լավագույն դեպքում քաղաքական «բանավոր» կարգով, իսկ վատագույն դեպքում՝ առերեսելով հրադադարի մեխանիզմների հարցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում