Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Դիմելով Ջրպետկոմի նախագահին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարցրեց. «Գյուղացիները հնարավորություն կունենա՞ն բերքի վաճառքից հետո վճարել. վճարման ժամկետի հետ կապված պարտավորություն կա՞»:
Ի պատասխան՝ Ջրպետկոմի նախագահն ասաց. «Ջրօգտագործող ընկերությունները մեր հորդորով շատ ճկուն են, և մենք խիստ շրջանակների մեջ չենք դնում գյուղատնտեսներին, թե՝ չէ, հենց հիմա պիտի վճարես»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































