Դերասանուհի, պրոդյուսեր Եվա Լոնգորիան իր 39-ամյակը տոնել է Մայամիում Ocean Drive ամսագրի երեկույթին, որի շապիկն ավելի վաղ զարդարել էր, գրում է spletnik.ru-ն:
Միջոցառումը տեղի է ունեցել նորաբաց Cavalli Lounge ակումբում:
Գեղեցկուհին կրել է կարմիր կարճ զգեստ David Koma-ից, մարմնագույն սանդալներ ու լակոնիկ աքսեսուարներ, ինչպես նաև ցուցադրել նոր սանրվածքը՝ կարճ մազափնջով:
Եվան խոստովանել է, որ 40-ին մոտենալիս իրեն զգում է սեքսուալ, ինչպես երբեք:
Ավելի ուշ նա փչել է Stella’s Sweet Shoppe տորթի մոմերը, որը զարդարված էր Ocean Drive-ի շապիկով:
Նրա հյուրերի թվում եղել է ընկերը՝ Անտոնիո Բասթոնը, ու ոճաբան Քեն Փեյվսը:










































