ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Իրանը որոշել է «ռազմական ուժ օգտագործել», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այդ մասին վկայում է նավթի լցանավերի վրա Իրանի «հարձակումը»։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի հետախուզությունը չի կասկածում այդ հարձակումներին՝ Իրանի մասնակցության հարցում։
Հուքն ընդգծել է, որ Իրանը որոշել է «ռազմական ուժ օգտագործել»՝ չնայած Թեհրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների դիվանագիտական բնույթին։