Պրահայում կազմակերպվել է երթ՝ ընդդեմ Ուկրաինայում ռուսական էքսպանսիայի՝ հայտնում է «Ռադիո Սվոբոդա»-ն:
Մարդիկ անցել են Կարլով կամրջի վրայով ուկրաինական խորհրդանշաններով և պաստառներով՝ ընդդեմ Ուկրաինայում, մասնավորապես՝ Ղրիմում ռուսական ագրեսիայի:
Երթն ավարտվել է նախագահական նստավայրի մոտ, որտեղ տեղի է ունեցել ցույց:











































