Իտալիայում այս ամսվա վերջին կփակվի Le Becchire ռեստորանը, որտեղ հայտնաբերվել է հայտնի «Տիրամիսու» աղանդը:
Իտալիայի հյուսիսարևելյան Տրևիզո քաղաքում 1939-ին հիմնված ռեստորանը ընտանեկան է: Փակման պատճառը ֆինանսական ճգնաժամն է, գրում է Kedem.ru-ն:
Le Becchire-ն բացել է իր դռները Երկրորդ աշխարհամարտի առաջին օրը:
Համաձայն լեգենդի`«Տիրամիսուն» հայտնաբերվել է ռեստորանի տիրուհի Ադա Կամպոլի կողմից, ով ցանկացել է մի այնպիսի աղանդ ստեղծել, որն իրեն թարմություն կհաղորդի առաջին որդու ծննդից հետո՝ օգնելով լավ աշխատել: Ուստի, հենց այդպես էլ անվանել է աղանդը` Tiramisu, իտալերեն` թարմացրու ինձ:









































