Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում

Հիվանդը մահացել է շտապօգնության աշխատակիցների չգնալու պատճառով

Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի մոտ օրերս տեղի է ունեցել աշխատանքայի խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ մասնագիտական վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով մարզում արձանագրված մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի դատախազության դատախազները, ոստիկանության Արմավիրի բաժնի և քննչական բաժանմունքի պետերը, քննչական խմբի քննիչները, ինչպես նաև մարզի լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու ՇՊԱԿ-ի ներկայացուցիչներ՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը:

Խորհրդակցությանը, մարզի դատախազն անդրադարձել է առանձին քրեական գործերի՝ քննչական մարմինների ուշադրությունը հրավիրելով, որ երբեմն ճիշտ չեն որակվում մեղադրյալների արարքները:

Խորհրդակցությանը քննարկվել է մասնավորապես Այգևան գյուղի բնակիչ, 1943թ. ծնված Վռամ Խլղաթյանի հանկարծամահության, ինչպես նաև 3 մանկահասակ երեխաների մահվան փաստերի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքը:

Վ.Խլղաթյանի հանկարծամահության դեպքի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր: 14.12.2010թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին և ուղարկվել Արմավիրի մարզի դատախազություն, որոշման օրինականությունն ստուգելու համար։ Արդյունքում՝ Արմավիրի մարզի դատախազությունում վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և 2010թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով (հիվանդին օգնություն ցույց չտալը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ) հարուցվել քրեական գործ, քանի որ նյութերը տեղեկություն են պարունակել, որ Վռամ Խլղաթյանի մահը «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք լինելու վերաբերյալ։

Պարզվել է, որ Վ֊. Խլղաթյանի հարազատները 05.12.2010թ. ժամը 00:30–ին զանգահարել են Արմավիրի շտապօգնության կայան և օգնություն խնդրել նրա առողջական վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ։ Շտապօգնության աշխատակիցները բենզին չլինելու անհիմն պատճառաբանությամբ չեն մեկնել կանչի հասցե, որի արդյունքում Վ.Խլղաթյանը պատշաճ և ժամանակին բուժօգնություն չստանալով՝ հարազատների կողմից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին: Հիմնավորվել է, որ նույն ժամանակահատվածում բժշկական կենտրոնն ունեցել է մեծ քանակության վառելիք և այդ պատճառաբանությամբ հիվանդին օգնություն ցույց չտալը հիմնավոր չէ։ Նախաքննության ընթացքում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Խլղաթյանի մահը «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ բժիշկների անգործության և մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանք է։

Նախաքննությամբ պարզվել է, նաև, որ Վռամ Խլղաթյանի մահը միակը չէ, որ պայմանավորված է «Արմավիր» ԲԿ բուժաշխատողների կողմից թույլ տրված մասնագիտական ոչ պատշաճ գործունեության հետ։ Նույն պատճառներով մահացել են նաև մանկահասակ 13.03.2009թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը և 04.09.2007թ. ծնված Արտաշես Աեդրակյանը։ Դրանք հիմնավորվել են դատաբժշկական փորձաքննություններով։
Հ.Հովհաննիսյանի մահվան փաստի առթիվ 17.02.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով(Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել նաև Ա.Սեդրակյանի մահվան փաստի առթիվ՝ 26.05.2011թ.։ Նշված 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։

30.05.2011թ. քրեական գործին է միացվել նաև Մեծամոր քաղաքի բնակիչ Հայրապետ Գաբրիելի Կիրակոսյանի մահվան վերաբերյալ նախապատրաստված նյութերը, նկատի ունենալով, որ Արմավիրի շտապօգնության կայանի աշխատակիցները վերջինիս հարազատների կանչին ևս չեն արձագանքել և հիվանդին բուժօգնություն չեն ցուցաբերել։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում 2007–2008թթ. ընթացքում տեղ են գտել ֆինանսական բնույթի չարաշահումներ, որոնց հետևանքով առանձնապես խոշոր չափի գումարներ են հափշտակվել պետական բյուջեից։ Դրանք արձանագրվել են ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից իրականացված ստուգման ակտով։

Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը, մարզի դատախազի ցուցումով կազմվել է քննչական խումբ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 03.06.2011թ. «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ն.Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ շտապօգնության կայանի բժշկուհի Ք.Հայրապետյանը և վարորդ Մ.Ասատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանի 09.06.2011թ որոշմամբ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ տնօրեն, մեղադրյալ Ն.Գևորգյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Դատախազի որոշման հիման վրա Արմավիրի մարզպետի 14.06.2011թ. կարգադրությամբ դադարեցվել Է Ն.Գևորգյանի պաշտոնավարությունը: Ն.Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է, իսկ նրա վերաբերյալ մեկ քրեական գործ կարճվել: Վերջին անգամ նա դատապարտվել է 2007 թվականի դեկտեմբերին՝ պաշտոնական կեղծիքի համար:

Խորհրդակցության ընթացքում մարզի դատախազի կողմից կոնկրետ ցուցումներ և հանձնարարություններ են տրվել դատախազներին, քննիչներին, ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներին: Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ճիշտ չեն որակվել առաջադրված մեղադրանքները, ցուցում է տրվել վերաորակել արարքները մանկահասակ երեխաների մահվան դրվագներով և մեղադրանքներ առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և յուրաքանչյուր առանձին դրվագով սեղմ ժամկետում գնահատականի արժանացնել նաև մյուս բժիշկների արարքները։ Հանձնարարվել է դադարեցնել քրեական հետապնդումը շտապօգնության ծառայության վարորդի նկատմամբ, քանի որ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի սուբյեկտ չէ։

Քրեական գործի դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատավարական ղեկավարումը հանձնարարվել է երեք դատախազների՝ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա.Գաբրիելյանին, դատախազության ավագ դատախազներ Ա.Կարապետյանին և Ա.Սահակյանին, որոնք ղեկավարումն իրականացնում են ըստ դրվագների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում