Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Վերելակների նոր խմբաքանակի ձեռքբերման համար քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել

Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագիրն այսօրվանից կմտնի գործնական կիրառման փուլ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագիրը կյանքի կոչելու համար կհայտարարվի մրցույթ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից:Համաձայն ծրագրի` առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ:

Ավարտվել են Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներով կփոխարինվի նաև Բաբաջանյան փողոցի լուսավորությունը: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատու փոխարինել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատուներով, ինչի արդյունքում կբարելավվի ծրագրում ընդգրկված փողոցների լուսավորությունը, ինչպես նաև կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 60%-ով:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է մոտ 100 շուն: Թափառող շների հետ կապված բոլոր հարցերի դեպքում քաղաքացիներն, ի դեպ, կարող են զանգահարել ընկերության «թեժ գծի»՝ (011) 51-45-39 հեռախոսահամարին:

Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանի, բետոնապատ տարածքների և մետաղական կոնստրուկցիաների ապամոնտաժումից հետո ավարտվել են բարեկարգման աշխատանքները: Վերոնշյալ տարածքում կձևավորվի կանաչ գոտի:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող «թեժ գծի» հեռախոսահամարներով նախարոդ շաբաթ ստացվել է շուրջ 860 հեռախոսազանգ: Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովումը, որպեսզի բնակիչները տեղեկացված լինեն բարձրացված խնդրի լուծման ընթացքի մասին:

Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում