Մանհեթենի շրջանային դատարանի երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել 23-ամյա Մայքլ վան Հայզին և դպրոցի 61-ամյա գրադարանավար Քրիսթոֆեր Էշին մի շարք կանանց առևանգելու և սպանելու նպատակով դավադրության մեջ: Ընդ որում, այդ կանանց մեջ են եղել նաև նրանց հարազատները: Այս մասին գրում է BBC-ն:
Դաշնային դատախազ Փրիթ Բհարարան հայտարարել է, որ երկու տղամարդկանց ծրագրերը դուրս էին եկել անձնական սեռական երևակայությունների շրջանակներից, և նրանք իսկապես ծրագրել են առևանգել, բռնաբարել և սպանել մի շարք կանանց, այդ թվում՝ վան Հայզի կնոջը և քենուն:
Պաշտպանական կողմն էլ իր հերթին պնդել է, որ տղամարդկանց զրույցները կրել են ոչ թե իրական բնույթ, այլ նման են եղել սարսափ-ֆիլմերի սցենարներին, և բողոքարկելու մտադրություն են հայտնել:









































