Անցյալ տարի ԱՄՆ նախագահի խորհրդականն ու դուստրը՝ Իվանկա Թրամփը, ստացել է մոտ 4 միլիոն դոլար եկամուտ`իր հորը պատկանող Trump International միջազգային հյուրանոցի իր մասնաբաժնից՝ հայտնել է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
Միևնույն ժամանակ Իվանկայի եկամուտները իրեն պատկանող բրենդային հագուստի, ոսկերչական իրերի և այլ ապրանքների արտադրությունից նվազել են 2017-ի համեմատ՝ 5 մլն դոլարից հասնելով 1 մլն-ի:
Նշվում է, որ Իվանկայի և նրա ամուսին Ջարեդ Քուշների, որը նույնպես աշխատում է որպես ԱՄՆ նախագահի խորհրդական, ընդհանուր եկամուտը 2018 թվականին կազմել է առնվազն 28 մլն դոլար: