Google-ը Նյու Յորքում կբացի առաջին ֆիրմային խանութը, որտեղ կիրացնի Nexus ապրանքանիշի սմարթֆոններ և պլաշետներ, Google Glass «խելացի» ակնոցներ, քրոմբուքեր և այլ ապրանքներ: Այս մասին գրում է Hitech.vesti կայքը:
Ընկերությունն արդեն ստորագրել է Մանհեթենի հարավային հատվածում շինության վարձակալման մասին պայմանագիրը: Խանութը կբացվի Սոհո շրջանում, որը ամենահեղինակավորներից է քաղաքում:
Google-ն ունի գաջեթների մեծ հավաքածու, որն այն կկարողանա տարածել ֆիրմային խանութներում: Վաճառակետեր բացելով, սակայն, ընկերությունը նախ կկարողանա խստացնել վերահսկողությունը Android սարքավորումների վրա և նվազեցնել մատակարարներից կախվածությունը: Բացի այդ, սեփական խանութներում Google-ը գնորդներին հնարավորություն կտա գնելուց առաջ ծանոթանալ թանկարժեք ապրանքների հետ: Ընկերությունը նաև նոր ապրանքների ցուցադրման համար տարածք կստանա:







































