Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Վարչապետին է ներկայացվել աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:

«Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի՞ պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի՞ իրավիճակ է, որպեսզի պարզենք, թե այս պահի դրությամբ աղետի գոտի ասելով կոնկրետ ի՞նչ ենք հասկանում, ի՞նչ ծավալների մասին է խոսքը և ի՞նչ պետք է անենք դրա հետ կապված, ի՞նչ ժամկետներում»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ 2008-2020 թվականների ծրագրով դեռևս մնում է 557 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիր: 2018 թվականի բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարանով ապահովվել է 44 ընտանիք: 2019-ին տվյալ ծրագրի շրջանակում հատկացվել է 560 մլն դրամ, որի շրջանակում կլուծվի 60 ընտանիքի խնդիր: 2020-ին նախատեսվում է լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդիր: Նրանցից 280-ը գտնվում է Լոռու, 149-ը՝ Շիրակի, 24-ը՝ Արագածոտնի մարզում:

Միաժամանակ, Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ կատարված աշխատանքների արդյունքում աղետի գոտու տարածքում հաշվառվել է 6 հազար 536 տնակ, որոնք օգտագործվում են որպես բնակարան: Դրանցից 3500-ը գտնվում է Շիրակի մարզում, 2845-ը՝ Լոռիում, 51-՝ը Արագածոտնում: Նշվել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն մինչ հունիսի 30-ը հասցեական ճշտումներ են իրականացվելու, հասկանալու, թե պետությունն այդ տնակներում բնակվող ընտանիքներից որոնց նկատմամբ ունի պարտավորություն:
Այնուհետև քննարկվել են բնակարային, վթարային շենքերի, քաղաքաշինական այլ խնդիրների լուծման, ինչպես նաև աղետի գոտում շինարարության ոլորտի խթանման հնարավորություններն ու տարբերակները:

Վարչապետը կարևորել է Գյումրին, Վանաձորը և մյուս բակավայրերը տնակներից ազատելու խնդիրն ու նշել, որ քաղաքները պետք է զարգանան քաղաքաշինական հատակագծերի տրամաբանությամբ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խնդիր է դնում լուծում տալ աղետի գոտու խնդրին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարել հաշվի առնելով միջազգային փորձը՝ ներկայացնել հանրապետության վթարային շենքերի խնդրի լուծման տարբերակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում