Վրաստանի նախկին նախագահը պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել Ուկրաինան:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաշվառման է կանգնել Կիևի Սվյատոշինսկի զինվորական կոմիսարիատում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Առողջությունս գերազանց է, պիտանի եմ զինվորական ծառայության համար, ուստի պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»,- ասել է Սահակաշվիլին:
Նրա խոսքերով, բժշկական անձնակազմը հաճելի և պատրաստակամ էր, սակայն նրանց աշխատանքային պայմաններն այդքան էլ լավը չէին: Այս առնչությամբ նա կոչ է արել ավելացնել զինկոմիսարիատների ֆինանսավորումը: