«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունիսի 14-ի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է։
Մեր զրուցակիցն իր պարտականությունները կստանձնի հունիսի 18-ից, նա պատգամավոր դարձավ այն բանից հետո, երբ մանդատը վայր դրեց Նարինե Թուխիկյանը։
Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե նոր խորհրդարանը բաղկացած է երիտասարդ և հետևաբար նաև անփորձ գործիչներից։ Մեր զրուցակիցն այս դիտարկման հետ համաձայն չէ.«Չի կարելի միայն տարիքով չափել մարդու փորձառությունը որևէ ոլորտում։ Ես հիմա 29 տարեկան եմ և վստահաբար մենք կարող ենք հենց հիմա դուրս գալ փողոց ու գտնել 50, 60 տարեկան շատ անձանց, ովքեր ավելի քիչ փորձառություն ունեն կոնկրետ իմ ոլորտում։ Հետևաբար միայն տարիքով մարդու փորձը չափելն ինձ համար անտրամաբանական է»։
Նրա կարծիքով՝ եթե խորհրդարանում լինեին միայն երիտասարդներ կամ միայն տարիքով մեծ մարդիկ՝ խնդիր կլիներ.«Իսկ այս դեպքում համադրությունը միանգամայն նորմալ է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում










































