Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինան համեմատել է Լաոսի արվարձանի հետ։
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի «եվրոպական» կողմը նման է «սուբսահարային Աֆրիկային», և ինքը շատ է ամաչում այդ երկրի համար։
«Մի՞թե մեր երազանքն է նմանվել Լաոսի արվարձանին»,-հավելել է Սաակաշվիլին։
Քաղաքական գործիչն ուկրաինացիներին կոչ է արել ինքնակատարելագործվել և աշխատել ի բարօրություն երկրի։