ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կմեկնի Վիեննա՝ Իրանի միջուկային հարցով բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը:
«Էշթոնը երկուշաբթի արտաքին գործերի հարցերով ԵՄ խորհրդի նիստից հետո երեկոյան կմեկնի Վիեննա՝ Իրանի հետ համաձայնագրի հարցով բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար: Հավանաբար դա կտևի երկու օր»,- ասել է Մենը:
2013թ. նոյեմբերին Թեհրանը և միջազգային միջնորդների «վեցյակ»-ը պայմանավորվել են Իրանի միջուկային գործունեության մասնակի դադարեցման մասին՝ Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների ռեժիմի թուլացման դիմաց:








































