Ընդհանուր առմամբ 303 մարդ է մահացել՝ General Motors-ի (GM) մեքենաների անվտանգության բարձիկների անսարքությունների պատճառով տեղի ունեցած վթարներից: Այդ է պատճառը, որ ընկերությունը սկսել էր հետ կանչել ավտոմեքենաները՝ գրում է The New York Times-ը:
Համաձայն վերջին տեղեկությունների, որ անցկացրել է ԱՄՆ ավտոանվտանգության կենտրոնը, GM կոնցեռնի ավտոմեքենաների վթարներից մահացել է 303 մարդ՝ անվտանգության բարձիկների անսարքության պատճառով:
Հունվարին General Motors-ը հայտարարել էր ամբողջ աշխարհում 1.6 մլն ավտոմեքենա հետ կանչելու մասին:







































